Ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել 49-ամյա մի տղամարդ եւ հայտնել, որ փետրվարի 22-ին ժամը 05.00-ին, Արագածոտնի մարզի հյուրանոցներից մեկում իր ծանոթ Ալինան իր մոտից գողացել է 1.100.000 դրամ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության եւ Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ Ալինան Ուկրաինայի քաղաքացուհի, 45-ամյա Ալինա Օ.-ն է:
Նա բերման է ենթարկվել բաժին:
Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է քննություն:





























