Հայաստանի եւ ԵՄ միջեւ կնքված համաձայնագրի իրականացումը դանդաղում է, եւ այդ գործընթացը պետք է արագացնել եվրոպական երկրներում Հայաստանի  դեսպանատների, ինչպես նաեւ սփյուռքի միջոցով:

Այս մասին հունվարի 16-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական ​​հանձնաժողովի նախագահի թեկնածության հարցի քննարկմանը հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքերով, Հայաստանի եւ ԵՄ միջեւ պայմանավորվածությունն իսկապես շատ կարեւոր է: «Կարծում եմ, որ մենք պետք է մեծացնենք դրա կարեւորությունը: Ներկա պահին ընտրություններ են անցկացվում Եվրոպայում, եւ նրանք զբաղված են այդ օրակարգով, եւ որոշ երկրների համար այս համաձայնագրի վավերացումը ետին պլան է անցել: Կարծում եմ, որ համաձայնագրի իրականացումն ուշանում է: Կարծում եմ, որ դեսպանատների օգնությամբ եւ քաղաքական խմբերի աջակցությամբ, ինչպես նաեւ այլ գրասենյակների եւ սփյուռքի աջակցությամբ, եվրոպացի խորհրդարանականները կարող են վավերացնել այդ համաձայնագիրը», -համոզված է Մարուքյանը: Նա ընդգծել է, որ իրենց խմբակցությունը, որպես ընդդիմություն, կսկսի հետեւել այդ բոլոր գործընթացներին եւ իր դերը կխաղա որպես մոնիտորինգ իրականցնող ուժ: