Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջից։
«Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքները եւ հաջողության բարեմաղթանքները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ:
Շատ ջերմ հիշողություններ ունեմ հոկտեմբերին Երեւանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում մեր երկկողմ հանդիպման հետ կապված: Հուսով եմ, որ մեր երկու երկրները կշարունակեն համագործակցության եւ երկխոսության հիանալի ավանդույթը:
Ընդունեք, խնդրեմ, պարոն վարչապետ, հարգելի գործընկեր, իմ խորին հարգանքի հավաստիքը»,- աված է ուղերձում:





























