ԱՄՆ-ից Patriot զենիթահրթիռային համալիրների գնման ժամանակ Թուրքիայի համար չափանիշ է տեխնոլոգիաների փոխանցումը եւ համատեղ արտադրությունը:
Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ԱՄՆ-ից ժամանած պատվիրակությունից առաջարկ ենք ստացել: Մեզ համար կարեւոր են համալիրների մատակարարման ժամկետները: Մենք С-400 ենք ձեռք բերել, բայց մեզ դեռ լրացուցիչ նման համակարգեր են պետք:Մեր չափանիշներն են նաեւ համատեղ արտադրությունը եւ տեխնոլոգիաների փոխանցումը», - ասել է նա:
2018-ի դեկտեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ ամերիկյան վարչակազմը որոշել է Անկարային 3,5 մլրդ դոլարի Patriot վաճառել: Թուրքիային Patriot համալիրների վաճառքը ոչ մի կերպ չի անդրադառնա Մոսկվայի եւ Անկարայի միջեւ С-400-ի մատակարարումների մասին պայմանավորվածություններին: Դեկտեմբերի 19-ին լրագրողներին այս մասին հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:





























