Այս տարածաշրջանում չկա ավելի կարեւոր հարց, քան ղարաբաղյան հակամարտության կարգավորումը` տարածաշրջանում խաղաղության հաստատման համատեքստում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան` մեկնաբանելով ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Սթայնբերգի այցը տարածշրջան:

Ըստ Բրայզայի, ղարաբաղյան կարգավորումը լինելու է փոխպետքարտուղարի այցի հիմնական թեման:

«ԱՄՆ-ը շարունակելու է ժողովրդավարությունն առաջ մղելու իր քաղաքականությունը, եւ այսօր մենք քննարկելու ենք ընկերությունների ղեկավարների հետ, թե ինչպես անել, որ բոլորն էլ օգուտ զգան տնտեսական աճից»,- ասել է Բրայզան` ԱՄՆ առեւտրային պալատի նիստում:

ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Սթայնբերգը փետրվարի 23-26-ին կայցելի է Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան, նաեւ Ալբանիա եւ Բոսնիա: Սթայնբերգին ուղեկցում է Ֆիլիպ Գորդոնը: