Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը եւ ՀՊՃՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը փետրվարի 25-ին աշխատանքային այց կկատարեն «Սինոփսիս Արմենիա» ընկերություն:
Ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ հյուրերը կայցելեն «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտում տեղակայված ՀՊՃՀ «Միկրոէլեկտրոնային սխեմաներ եւ համակարգեր» միջֆակուլտետային ամբիոն, կհանդիպեն ուսանողներին, ինչպես նաեւ շրջայց կկատարեն ընկերության գիտաարտադրական կենտրոնում:
Տնօրեն Հովիկ Մուսայելյանը կներկայացնի ընկերության գործունեությունն ու ձեռքբերումները, իսկ «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտի տնօրեն եւ ՀՊՃՀ «Միկրոէլեկտրոնային սխեմաներ եւ համակարգեր» ամբիոնի վարիչ Վազգեն Մելիքյանը կծանոթացնի ՀՊՃՀ-ի հետ բեղմնավոր համագործակցության արդյունքները:



























