Ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 23.50-ին 38-ամյա Ռոմիկ Մկրտչյանի վարած  Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենան Ագարակ քաղաքի Աբովյան փողոցում բախվել է 51-ամյա Արտակ Ա.-ի վարած «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, վթարի հետեւանքով Ռ. Մկրտչյանը տեղում մահացել է:

Կատարվում է նախաքննություն: