Ոստիկանության Շենգավիթի բաժնում  հաղորդում է ստացվել, որ փետրվարի 23-ին ժամը 22.30-ին անհայտ մակնիշի ավտոմեքենան Արշակունյաց պողոտայի եւ Բագրատունյաց փողոցի խաչմերուկում բախվել է ճամփեզրի բետոնե սալիկներին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, վթարի հետեւանքով ուղեւորը  վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: