Լիբիայի ընդհանուր անվտանգության ժողովրդական կոմիտեն կոչ է արել ցուցարարներին հանձնել զենքն ու համապատասխան ծառայություններին տեղեկություններ հաղորդել խռովության առաջնորդների մասին:
Տեղեկատվության դիմաց երկրի իշխանությունները խոստանում են զգալի գումարային փոխհատուցում տալ, հաղորդել է Լիբիայի ազգային հեռուստատեսությունը:
«Նա, ով կհանձնի զենքը եւ կապաշխարի, չի հետապնդվի: Իսկ ով կհամաձայնվի համագործակցել, մեծ գումար կստանա»,- ասել է Ժողովրդական կոմիտեի ներկայացուցիչը:
Լիբիայում փետրվարի 15-ին շարունակվում են ցույցերը` Մուամար Քադաֆիի հրաժարականի պահանջով:





























