Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին՝ առաքելության ավարտի կապակցությամբ այսօր՝ փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը մտքեր են փոխանակել Արեւելյան գործընկերություն ծրագրի համատեքստում Ասոցիացման համաձայնագրի մշակման, Ազատ առեւտրի խորը եւ համապարփակ առետրի գոտու ստեղծման, մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու վերաբերյալ:

Բարձր գնահատելով Պիտեր Սեմնեբիի աշխատանքը՝ նախարար Նալբանդյանը կարեւորել է ներկայացուցչի դերը Հայաստան-Եվրոպական Միություն փոխգործակցության գործընթացում: