Դոլարը կտրուկ արժեւորվել է հայկական դրամի նկատմամբ այսօր՝ փետրվարի 24-ին «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում կայացած գործարքների ժամանակ։
Տեղի է ունեցել 4,5 մլն դոլարի առուվաճառք՝ 1դոլար/367,03 դրամ միջին փոխարժեքով։
Հիշեցնենք, որ բորսայում երեկ գործարք տեղի չի ունեցել, իսկ նախորդ օրը միջին փոխարժեքը կազմել է 1դոլար/364,50 դրամ։
Վերջին 1 տարում սա ֆոնդային բորսայում տեղի ունեցած ամենակտրուկ տատանումն է՝ դրամի արժեզրկումը կազմել է 0,69 տոկոս։
Սակայն նշենք, որ փոխանակման կետերում փոխարժեքի փոփոխությունը մեծ չի եղել։ Դոլարի առքի գինը բարձրացվել է ընդամենը 1 դրամով եւ կազմում է 365 դրամ, վաճառքը՝ 368 դրամ։





























