ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 24-ին հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամների հետ, որտեղ նշել է, որ նման ձեւաչափով հանդիպումները կկրեն պարբերական բնույթ:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն խորհրդարանի գործունեությանը, երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ինչպես նաեւ բանակ-հասարակություն կապերի ամրապնդմանն առնչվող հարցերի լայն շրջանակի վերաբերյալ:
Երկրի ղեկավարն ընդգծել է բոլոր քննարկված հարցերի լուծման գործում խմբակցության ավելի ակտիվ ներգրավման եւ ջանքերի համախմբման անհրաժեշտությունը:





























