Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, թե «Իմեդի» հեռուստաալիքի մերձակայքում չկայացած ահաբեկչությունը կազմակերպվել էր ռուսական բանակի մայոր Եվգենի Բորիսովի հրահանգով, ում վրացական իշխանությունները մեղադրում են Թբիլիսիում պայթյունների շարք կազմակերպելու մեջ:

Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, անցած երեկոյան «Իմեդիի» շենքի մոտ Թբիլիսիում երկու պայթուցիկ են հայտնաբերել: Ստուգումների արդյունքում սակրավորները եւս մեկ սարք են գտել:

Նշենք, որ ահաբեկչական խմբի բացահատման մասին Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է 2010թ. դեկտեմբերին: Ահաբեկչությունները իրականացվել էին սեպտեմբերից նոյեմբեր, եւ բարեբախտաբար առանց զոհերի: Ձերբակալվել էին վեց մարդ: