Կառավարությունն այսօր՝ փետրվարի 24-ի նիստում դուրս գրեց ջրօգտագործողների դեդիտորական պարտքերը՝ ոռոգման ջրի մատակարարումների դիմաց։

Քանի որ 2010-ը երաշտային էր՝ գյուղատնտեսական տնտեսությունների զգալի մասը չի կարողացել վճարել ոռոգման ջրի դիմաց։ Արդյունքում՝ ջրօգտագործող տնտեսությունները կուտակել են անհուսալի դեբիդորական պարտքեր։ Սակայն հարկային օրենսդրության համաձայն՝ նրանք պարտավոր են վճարել շահութահարկ՝ անկախ նրանից, թե երբ են կատարվելու վճարումները։

«Ջրօգտագործողների պարտքերը մաքրում ենք, որ չգնան գյուղացիներին չնեղացնեն, քանի որ հարկայինն էլ իրենց է նեղացնում»,- կառավարության նիստի ժամանակ որոշումն այսպես մեկնաբանեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։