Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արփիկ բանավանի սողանքային գոտում տեղի է ունեցել հողի սողք՝ 15 մ երկարությամբ եւ 4 մ լայնությամբ, որի հետեւանքով վնասվել է Արփիկ բանավանը սնուցող միջին ճնշման գազատար խողովակը` 7 մ երկարությամբ եւ առկա է գազի արտահոսք: Այս մասին ահազանգն ստացվել է «Հայռուսգազարդ» ՓԲԸ Սյունիքի մարզի Գազաֆիկացման եւ գազամատակարարման միավորման Քաջարանի տեղամասի պետի տեղակալ Ս. Նահապետյանից:
Դեպքի վայր է մեկնել Սյունիքի Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Դադարեցվել է Արփիկ բանավանի գազամատակարարումը եւ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ վթարը վերացնելու եւ գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ:
Ժամը 14.50-ին «Հայռուսգազարդ»-ի Սյունիքի մասնաճյուղի Քաջարանի վթարավերականգնողական բրիգադի կողմից վթարը վերացվել է եւ 3 ժամ 10 րոպե դադարից հետո գազամատակարարումը վերականգնվել է:




























