ԱՄՆ-ը շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմամբ` միջազգային իրավունքի եւ Հելսինկյան սկզբունքների հիման վրա: Այդ մասին Բաքվում հայտարարել է ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Սթայնբերգը:

«Մենք ակնկալում ենք որոշակի առաջընթաց ղարաբաղյան կարգավորման մեջ եւ կարծում ենք, որ երկու երկրների շահերից է բխում առաջընթացը: Ես ծրագրում եմ իմանալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կարծիքն այդ հարցում եւ ճշտել, թե ինչպես կարող ենք համատեղ ուժերով առաջ մղել այդ գործըթնացը»,- ասել է Սթայնբերգը, հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը:

Դիվանագետի խոսքով, շատ կարեւոր է պահպանել հակամարտության կարգավորման դիվանագիտական ուղին, քանի որ դա բխում է տարածաշրջանաի բոլոր երկրների շահերից: «Մենք մեր ուժերի ներածին չափով ավանդ ենք ուզում ներդնել այդ գործընթացում»,- ասել է Սթայնբերգն ու հավելել. «Մենք անհանգստացած ենք բարդություններով, որոնց բախվել ենք վերջին մի քանի տարիներին` հաշվի առնելով, թե որքան կշահեն երկու կողմերն էլ խաղաղ կարգավորումից»:

Նշենք, որ Սթայնբերգը Բաքու Ժամանել Թբիլիսիից, իսկ մինչ այդ եղել է Երեւանում: