Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի զինված ստորաբաժանումներից մեկը գնդակոծել է Զաույա քաղաքի ամենամեծ մզկիթը, որտեղ ցուցարարներն էին հավաքված։

Ականատեսների վկայությամբ, մարդկային զոհեր կան թե՜ մզկիթի ներսում, թե՜ նրա շրջակայքում։ Ինչպես հաղորդում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը, Մուամար Քադաֆին ելույթ  է ունենալու մայրաքաղաք Տրոպոլիից 50 կմ հեռու գտնվող Զաույա քաղաքում։

Ցուցարարների եւ Քադաֆիին հավատարիմ զինված ուժերի միջեւ բախումներ են տեղի ունենում Միսրատ քաղաքում, որը գտնվում է ապստամբների հսկողության տակ։

Հաղորդվում է տանյակ զոհերի մասին։ Այս պահին էլ մարտեր են ընթանում Միսրատի օդանավակայանի համար, որը գտնվում է ցուցարարների ձեռքում։

Նշենք, որ Լիբիայի արեւելյան շրջանների բնակիչները մտադիր են արշավել Տրիպոլիի վրա եւ տապալել 42 տարի կառավարող բռնապետին: