Հայաստանի ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 12:30-ից 13:00-ն ընկած սահմաններում այցելել է ԱԱԾ` ցանկություն հայտնելով մուտք գործել եւ ծանոթանալ մեկուսարանում գտնվող Տիգրան Փոստանջյանին վիճակին (նա Զարուհի Փոստանջյանի եղբայրն է):
Պատգամավոր Մարտիրոսյանին մերժել են` պատճառաբանելով, որ քննիչն արգելանք է դրել այցելությունների վրա, եւ ոչ ոք իրավունք չունի այցելել Տիգրան Փոստանջյանին` խախտելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 21-րդ, «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ, 15-րդ, 48-րդ, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ, 6-րդ հոդվածները:
Հիշեցնենք, որ երեկ նույն պատճառաբանությամբ այցելության թույլտվություն չեն ստացել «Ժառանգության» պատգամավորներ Ստեփան Սաֆարյանը եւ Զարուհի Փոստանջյանը, հայտնում են «Ժառանգությունից»:



























