Գնդապետ Մուամար Քադաֆին փետրվարի 24-ի երեկոյան ուղերձ է հղել լիբիական Էլ-Զավիա քաղաքի բնակիչներին: Ուղերձը հեռարձակվել է տեղական հեռուստատեսությամբ:
Դիմելով համաքաղաքացիներին` Քադաֆին ասել է, որ Լիբիայի բոլոր դժբախտություններում մեղավոր է Բեն Լադենն ու տեղական երիտասարդությունը:
Նրա խոսքով, ամենահայտնի ահաբեկչի կողմնակիցները երիտասարդներին մզկիթներում թմրանյութեր եւ ալկոհոլ են բաժանում, որոնց ազդեցության տակ էլ նրանք ապօրինություններ են կատարում:
Նշենք, որ Լիբիայի արեւելյան շրջանների բնակիչները մտադիր են արշավել Տրիպոլիի վրա եւ տապալել 42 տարի կառավարող բռնապետին:





























