Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը փետրվարի 24-ին ընդունել է ԵԱՀԿ հատուկ հանձնարարություններով դեսպան Գիենդրիուս Չեկուոլիսի գլխավորած պատվիրակությանը, որին ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյամի ղեկավոր, դեսպան Ս.Կապինոսը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքը, ինչպես նաեւ պաշտպանական ոլորտում ԵԱՀԿ-ի հետ համագործակցության ընթացիկ խնդիրներ:
Երկկուստեք կարեւորվերվել են հրադադարի ռեժիմի պահպանումը եւ շփման գծում վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերի գործադրումը:





























