Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները փետրվարի 23-ին գողություն կատարելու կասկածանքով, Այնթապ գյուղից բերման են ենթարկել 27-ամյա Գոռ Թ.-ին  եւ 27-ամյա Հովհաննես Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք, նույն օրը, գիշերը, ապամոնտաժել եւ գողացել են Թորոս Ս.-ին  պատկանող, տանը կից ավտոտնակում կայանված «ԳԱԶ-21» մակնիշի ավտոմեքենայի հետեւի կամրջակը եւ այլ պահեստամասեր` պատճառելով 150.000 դրամի նյութական վնաս:

Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն: