Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով փետրվարի 24-ի կեսօրին բերման են ենթարկել 25-ամյա Տիգրան Վ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա 2010 թ. դեկտեմբերի 7-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Այնթապ գյուղում կայանված «ԳԱԶել» մակնիշի մի ավտոմեքենայի դուռը հարմարեցված բանալիով բացելով՝ գողացել է 100.000 դրամ արժողության քաղցրավենիք:

Կատարվում է նախաքննություն: