Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում փետրվարի 26-ին` ժամը 14:00-ին տեղի կունենա հայտնի նկարիչներ Վլադիմիր Սիմոնյանի, Արշավիր Կիրակոսյանի (Արշոյի), Մաքսիմ Գիքինյանի, Էդիկ Արեւշատյանի գեղանկարների ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը կազմակերպվում է գարնանային ամենագեղեցիկ տոնին` կանանց մեկամսյակին ընդառաջ: Ցուցահանդեսում ներկայացված են նկարիչների վերջին շրջանում արված աշխատանքները: Դրանցում կարելի է զգալ մոտեցող գարնան շունչը, սպասված տաք ու կրակոտ գույները, իսկ երբեմն էլ «սուր աչքով» հնարավոր է որսալ ֆիզիկայի և բնության օրենքների ակնհայտ հակասություններ:  «Գարնան շնչով» խորագիրը կրող ցուցահանդեսը կգործի 10 օր:

Ցուցահանդեսին հրավիրված են արտասահմանից ժամանած հյուրեր, պետական պաշտոնյաներ, գործարարներ, արվեստագետներ և այլ հետաքրքրված անձիք: Բացման արարողության ժամանակ նախատեսվում է ֆուրշետային մաս: Մուտքն ազատ է: