Սանկտ-Պետոերբուրգում՝ Բորիս Ելցինի անվան նախագահական գրադարանում կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը:
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների բանակցությունների օրակարգում լինելու են առեւտրա-տնտեսական եւ ներդրումային համագործակցության, վառելիքա-էներգետիկ, այդ թվում՝ ատոմային, եւ տրանսպորտային ոլորտներում համագործակցության հարցերը, այսինքն Հայաստանի տնտեսաության այն ոլորտները, որտեղ ռուսական ներկայությունն առավել նկատելի է:
Ավանդաբար ռուս-հայկական բանակցությունների օրակարգում են ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵվրԱզԷս-ի կառույցներում փոխգործակցության, Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության ապահովման, այդ համատեքստում ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրներին:
Նշենք, որ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը կայանալու է եռակողմ հանդիպման նախաշեմին, որ կայանալու է մարտի 5-ին, Սոչիում:




























