Եվրամիությունն առաջըթաց է ակնկալում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումից:

Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին՝ մեկնաբանելով մարտի 5-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպումը:

Նա նկատել է, որ ԵՄ-ն պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնի Հարավային Կովկասին, որպեսզի թույլ չտա նոր հակամարտություններ կամ հների կրկնությունը:

Սեմնեբին նաեւ ողջունել է Ռուսաստանի ջանքերը՝ միտված ղարաբաղյան կարգավորմանը: