ԱՄՆ-ի միջազգային պետական ինստիտուտի (IRI) ղեկավար Լորն Քրեյները  Ադրբեջանը դասում է այն երկրների շարքին, որոնք հնարավոր է փչացնեն Արեւելքում ընթացող իրադարձությունները, հաղորդում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին խոսելի, նա նշել է, որ դա տարածաշրջանների վրա լուրջ ազդեցություն կունենա:

«Երբ ժողովրդավարությունը ստեղծվում է այն երկրներում, որոնք սովոր չեն դրան եւ առաջին անգամ են բախվում ժողովրդավարությանը, հետեւանքները միշտ էլ անկանխատեսելի են լինում»,-հայտարարել է IRI-ի ղեկավարը:

Նա նաեւ ընդգծել է, որ Վաշինգթոնի նախկին նախագահ Ջորջ Բուշը Վրաստանում, Ուկրաինայում եւ Ղրղըզստանում մշտապես առաջ էր բերում նոր առաջնորդներ, որոնք պատրաստ կլինեին ավտորիտար վարչակարգի փոփոխմանը: