Մարդը, ով հայտարարում է, թե ընտրություններից առաջ ստուգել է քաղաքական բոլոր ուժերի ցուցակները, իրավաբանական, քաղաքագիտական ինքնասպանություն է գործել. նա լպիրշ բռնատեր է։ Փետրվարի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը՝ նկատի ունենալով Հայաստանի երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ օրեր առաջ արած վերոհիշյալ հայտարարությունը:

«Մարտի 1-ը կազմակերպողները արժանի են Լիբիայի նախագահ Քադաֆիի ճակատագրին»,-նշեց Հայրիկյանը։

Անդրադառնալով օրես ստորագրված կոալիցիան հուշագրին՝ ԱԻՄ ղեկավարը նկատեց, որ այն ընդամենն իշխանությունը պահելու միտված փաստաթուղթ էր։ «Չեմ հասկանում՝ քաղաքական մեծամասնություն կազմող ուժի ինչի՞ն էր պետք նման հուշագիրը»,- հռետորական հարց հնչեցրեց նա։

Նշենք, որ համագործակցության մասին նոր կոալիցիոն հայտարարությունը ենթադրում է կառավարող երեք ուժերի՝ Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների համախմբված մասնակցությունը 2012թ. խորհրդարանական ընտրություններին եւ միասնական թեկնածուի սատարմանը  2013թ. նախագահական ընտրություններին: