«Օսկար» մրցանակաբաշխությունում «Թագավորը խոսում է» ֆիլմն իսկական տրիումֆ է դարձել:

Ամերիկյան կինոարվեստի ակադեմիայի ամենահեղինակավոր մրցանակը տրվել է հենց այդ ֆիլմին, իսկ թագավորի դերակատար Քոլին Ֆերթը ճանաչվել է տարվա լավագույն դերասան: 2010 թվականի լավագուն ռեժիսորական աշխատանքի համար ֆիլմի ռեժիսեր Թոմ Հուփերը ստացել է ոսկե արձանիկ: Ֆիլմը նաեւ մրցանակ է ստացել լավագույն սցենարի համար:

«Օսկար» մրցանակաբաշխության 83-րդ հանդիսավոր արարողությունը Հոլիվուդից հեռարձակվել է ուղիղ եթերում ABC հեռուստաալիքով:

2010 թվականի  կնոջ լավագույն դերի համար «Սեւ կարապ» ֆիլմում  «Օսկար» ոսկե արձանիկ է ստացել Նատալի Պորթմանը:

Նշենք, որ տարվա լավագույն ֆիլմ կոչման համար հավակնում էին  Դեւիդ Ֆինչերի «Սոցիալական ցանց» (Social Network), Դեւիդ Ռասելի «Մարտիկը» (The Fighter), Դարեն Արոնոֆսկու «Սեւ կարապը»,  (Black Swan),Լիզա Խոլոդենկոյի «Բալիկների մոտ ամեն ինչ կարգին է» (The Kids Are All Right),  Քրիստոֆեր Նոլանի «Սկիզբը» (Inception), Քոեն եղբայրների  «Մետաղյա բռնում» (True Grit), Դեբորա Գրանիկի  «Ձմռան ոսկոր» (Winters Bone) ,  Դենի Բոյլի «127 ժամը» եւ  «Խաղալիքների պատմությունը-3» ֆիլմերը: