ԱՄՆ բանակը շարքային Բրեդլի Մենինգին, ով կասկածվում է WikiLeaks կայքին գաղտնի փաստաթղթեր տրամադրելու մեջ, 22 նոր մեղադրանք է ներկայացրել: Մենինգին մեղադրում են բանակի համակարգիչների չթույլատրված ծրագրերի օգտագործման, տվյալների անօրինական ներբեռնման եւ Միացյալ Նահանգների <թշնամիներին> դրանք փոխանցելու մեջ:
Ըստ Lenta.ru-ի` թշնամուն աջակցելու համար նախատեսվում է մահապատիժ, սակայն բանակի ներկայացուցիչը Մենինգի փաստաբանին հայտնել է, որ առավելագույն պատիժը չեն պահանջի:
Մենինգին առաջադրված բոլոր հոդվածներով մեղավոր ճանաչելու դեպքում նրան կսպառնա ցմահ բանտարկություն եւ բանակից հեռացում`զրկելով բոլոր իրավունքներից ու արտոնություններից:
Ենթադրվում է, որ հենց Բ. Մենինգն է 2010 թ-ի մայիսին WikiLeaks –ին փոխանցել ամերիկյան դեսպանատների 250 հազ. հեռագրերը:




























