Մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն Իրաքի Էլ-Հադիթա քաղաքի բանկում: Քաղաքը գտնվում է Բաղդադից արեւմուտք:

Ահաբեկչության արդյունքում զոհվել է 8 մարդ, եւս 13-ը վնասվածքներ են ստացել, հաղորդում է Reuters գործակալությունը:

Աղբյուրի տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել, երբ մարդիկ աշխատավարձ էին ստանում Անբար նահանգի բանկից: Զոհերից 6-ը եղել են զինվորականներ: