Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավորը քննադատել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին քաղաքական օրակարգ չափից ավել մտնելու համար։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Haber1 կայքէջը։

Թուրքական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության պատգամավորական խմբակցության ղեկավար Սուհա Օքայը քննադատել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Իլքեր Բաշբուղին, քանի որ նա շատ է անդրադառնում իշխանությունների հայտարարած ժողովրդավարացման նախաձեռնությանը եւ չափից շատ քաղաքական մեկնաբանություններով է հանդես գալիս։

«Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը դեմ է հանդես գալիս թուրքական իշխանությունների ժողովրդավարացման նախաձեռնությանը, որի մեջ է մտնում նաեւ քրդական հարցի կարգավորման նախաձեռնությունը, սակայն նրանք չեն էլ ցանկանում, որ այդ գործին, թեկուզ իրենց օգտին, խառնվի զինվորականությունը։