Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կրտսեր որդին, Ջամալ Մուբարաքը իշխանափոխությունից հետո, թույնի օգնությամբ փորձել է  ինքնասպան լինել։ Այս մասին գրում է ալժիրական Echorouk լրագիրը՝ վկայակոչելով  իր աղբյուրները:

Նրան գտել են անգիտակից վիճակում Մուբարաքների Շարմ-էլ Շեյխի ընտանեկան նստավայրում, որտեղ  ժամանած բժիշկը փրկել է ինքնասպանության փորձ կատարածի կյանքը, գրում է Gazeta.ru-ն։

Ջամալ Մուբարաքը երկար ժամանակ համարվում էր Եգիպտոսի ամենահարմար թագաժառանգը՝ հորից հետո։