Մարտի 19-ին Երեւանում իր աշխատանքը մեկնարկեց հայ-հունական բիզնես համաժողովը, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Լիագումար նիստին մասնակցում են Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլան, Հայաստանի Առեւտրա-արդյունաբերական պալատի ղեկավար Անդրանիկ Ալեքսանյանը, Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Ավելի քան 50 հայկական ընկերություններից հայ գործարարները բանակցություններ կվարեն հունական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Դրանից բացի, 2 երկրների առեւտրա-արդյունաբերական պալատների միջեւ կստորագրվի Փոխըմբռնման հուշագիր:

Հունական ընկերությունները հիմնականում կներկայացնեն շինարարական, քիմիական եւ տիեզերական արտադրանք, ձիթապտղի յուղի եւ արեւային էներգիայի արտադրությունը: