«Սոչիում կայանալիք նախագահների հանդիպումից ակնկալում ենք, որ Հայաստանը կհրաժարվի իր ապակառուցողական ճանապարհից եւ կազատի ադրբեջանական հողերը»,- ըստ ադրբեջանական АПА գործակալության, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության եւ տեղեկատվական ապահովման բաժնի ղեկավար Էլնուր Ասլանովը;

Նրա խոսքով, Ադրբեջանի նախագահի դիրքորոշումը կայանում է նրանում, որ խաղաղ բանակցությունները պետք է շարունակվեն։

Սակայն բոլոր խաղաղ բանակցություններն իրենց լիմիտն ունեն։ «Այդ լիմիտի սպառման դեպքում մեր պարտքն է մտածել այլընտրանքային ճանապարհների մասին»։

Ասլանովը նկատել է, որ ղարաբաղյան հակամարտության առնչությամբ միջազգային կազմակերպությունների տեսակետերն Ադրբեջանին չեն բավարարում։ «Մենք ուզում ենք, որպեսզի միջազգային հանրությունը քաղաքական կամք դրսեւորի, ճնշումների եւ այլ միջոցներով Հայաստանի ստիպի հեռանալ ադրբեջանական հողերից»,- ասել է նա:

Նշենք, որ մարտի 5-ին Սոչիում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը