Վրաստանի պայմանական-վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովը որոշում է կայացրել 57 կալանավորների ազատ արձակման վերաբերյալ: Պայմանական-վաղաժամկետ ազատման տեղական խորհուրդները թույլ են տվել 4 բանավոր վերանայում: Ներկայացված 300 դիմումից 57-ն արդեն վերանայված է:
Ինչպես հայտնել է հանձնաժողովի նախագահ Գեորգի Մակասարաշվիլին, վաղաժամկետ ազատ արձակվածները կլքեն բանտերը երկու-երեք օր անց, երբ կավարտվեն բոլոր անհրաժետ ընթացակարգերը: Նրանց թվում է նաեւ մեկ անչափահաս եւ երկու կին:





























