Հայաստանյան որոշ պետական բուհերի ռեկտորների հետ աշխատանքային պայմանագրերը դադարել են:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԿԳՆ-ից, Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի համապատասխան հրամաններով մարտի 9-ից տվյալ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ռեկտորների պաշտոնակատարներ են նշանակվել.

«Երեւանի պետական տնտեսագիտական համալսարան»- Կորյուն Աթոյանը,

«Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան»- Դերենիկ Դումանյանը,

«Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ»- Արմեն Մազմանյանը,

«Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարան»-Հովհաննես Թոքմաջյանը,

«Գավառի պետական համալսարան»- Ռուզան Հակոբյանը:

Ռեկտորների ընտրությունները տեղի կունենան համապատասխան կարգով եւ սահմանված ժամկետներում: