Չինաստանի պաշտպանական բյուջեն 2011թ. կազմելու է 601 մլրդ յուան (91,5 մլրդ դոլար), ինչը 12,7 տոկոսով ավելի է անցած տարվա ցուցանիշից, մամուլի ասուլիսում հայտնել է Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պաշտոնական ներկայցուցիչ Լի Չժաո Սինը:

Նրա խոսքով, պաշտպանական ծախսերը կազմելու են բյուջեի 6 տոկոսը:

Այդ միջոցների զգալի մասն ուղղվելու է սպառազինությունների արդիականացմանը, ռազմական նախապատրաստություններին, կադրային բազայի զարգացմանը, զինծառայողների կենցաղային պայմանների բարելավմանը: