Վրաստանի Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագիրը 2011թ. համար հաստատվել է: Կառավարության գրասենյակում մարտի 4-ին կայացել է ԵՄ-ին ինտեգրման պետական հանձնաժողովի նիստը, որում բացի ծրագրի հաստատումից քնարկվել է նաեւ 2010թ. հաշվետվությունը:

Ինչպես հայտարարել է Վրաստանի Եվրոինտեգրման  հարցերով պետնախարար Գիորգի Բարամիձեն, Վրաստանի կառավարությունը հաջողությամբ իրականացրել է ծրագրով նախատեսված միջոցառումները: