Լիբիայի իշխանությունները մարտի 5-ին պաշտոնական հարցում են ուղարկել` ՄԱԿ-ում իրենց  դեսպանին փոխելու վերաբերյալ: ՄԱԿ-ում Լիբիայի նոր ներկայացուցիչը կլինի Ալի Աբդուսալը, հայտնում է Associated Press-ը: Ինչպես նշված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղարկված նամակում, լիբիական կառավարությունը մտադիր է հետ կանչել ներկայիս դեսպան Աբդուռահման Մուհամեդ Շալգամին եւ նրա առաջին տեղակալ Իբրահիմ Դաբաշիին:  

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ՄԱԿ-ում Լիբիայի մշտական ներկայացուցիչ Ամդուռահման  Շաշգամը  հրապարակայնորեն կոչ է արել Մուամար Քադֆիին «լիբիացիներին հանգիստ թողնել»: Նա նաեւ իր աջակցությունն էր հայտնել Լիբիայում տեղի ունեցող հակակառավարական ցույցերին: