Չեչնիայի խորհրդարանն այսօր՝ մարտի 5-ին արտահերթ նիստում հաստատել է Ռամզան Քադիրովի թեկնածությունը՝ հանրապետության ղեկավարի պաշտոնում՝ երկրորդ ժամկետի համար:
Որոշումն ընդունվել է միաձայն, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
Փետրվարի 28-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հանրապետության խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Ռամզան Քադիրովի թեկնածությունը՝ Չեչնիայի ղեկավարի պաշտոնի համար՝ երկրորդ ժամկետի համար:
Ռամզան Քադիրովը հանրապետությունը գլխավորում է 2007-ին:





























