Թաիլանդում ընտրություններից հետո Ֆեյսբուքում «ֆեյք նորություններ» տարածելու համար ձերբակալվել է 9 մարդ։
Ինչպես տեղեկացնում է AFP-ն, ինը մարդ ձերբակալվել է այն բանի համար, որ կեղծ նորություններ է տարածել Ֆեյսբուքում՝ պնդելով, որ ընտրական հանձնաժողովի երկու աշխատակից ազատվել է, իսկ ընտրատուփերում 600 հազար կեղծ ընտրաթերթիկ է լցվել։
Նրանց մեղադրանք է ներկայացվել Համակարգչային հանցագործությունների օրենքին համապատասխան՝ «այն բանի համար, որ նրանք կեղծ տեղեկատվություն են տարածել», ասել է Համակարգչային հանցագործության դեմ պայքարի ոստիկանության ներկայացուցիչ Սիրիվաթ Դեեֆորը։
«Նրանք խոստովանել են եւ ասել, որ չեն իմացել, որ դրանք ֆեյք նորություններ են», հավելել է նա։ Մեղադրվողներին սպառնում է 5 տարվա ազատազրկում եւ 3100 դոլարի տուգանք։





























