ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մարտի 8-ի տոնի կապակցությամբ դիմել է կանանց։
ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված իր ուղերձում Պան Գի Մունը նշել է գենդերային իրավահավասարության զգալի առաջընթացի մասին։ Որոշ երկրներում եւ հասարակություններում, սակայն, կանայք շարունակում են երկրորդ կարգի մարդ մնալ, ընդգծել է գլխավոր քարտուղարը։
Իր ելույթում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է նաեւ, որ կազմակերպությունը մեծ ուշադրություն է հատկացնում կրթության, գիտության եւ տեխնիկայի հավասար հասանելիությանը։
Ամփոփելով՝ Պան Գի Մունը հայտարարել է, որ հասարակական եւ մասնավոր կյանքում կանանց մասնակցությամբ հնարավոր է ունենալ խաղաղ եւ արդար հասարակություն։





























