Մարտի 9-ին Գերմանիայում սկսված 40-օրյա մեծ պասի ընթացքում երկրի բնակիչների 28 տոկոսը հրաժարվելու է ինտերնետային խաղերից եւ ավելի քիչ է օգտվելու ինտերնետից, հայտնում է DW-WORLD-ը` վկայակոչելով Forsa հանրային կարծիքի հետազոտման ինստիտուտի անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները:
Հարցվածների 48 տոկոսը որոշել է ժամանակավորապես կրճատել հեռուստացույց դիտելը: 78 տոկոսը հայտարարել է, թե 4 շաբաթում հրաժարվելու է ալկոհոլից, իսկ 53 տոկոսն ավելի քիչ է ծխելու:
Հարցվածների 48 տոկոսը ձգտելու է զերծ մնալ մսից, եւս 69 տոկոսը պասի ընթացքում հրաժարվելու է քաղցից:





























