Վենեսուելայի հաղորդակցության եւ տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը հայտարարել է, որ ներկա պահին Վենեսուելայում տեղի է ունենում պետական հեղաշրջման փորձ: Նա այս մասին գրել է իր թվիթերյան էջում:
Ռոդրիգեսը հավելել է, որ Վենեսուելայի իշխանությունները կդիմակայեն «դավաճան զինվորականների ոչ մեծ խմբին»:
Ավելի վաղ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել էր, որ բանակցություններ է վարում երկրի բարձրաստիճան զինվորականների հետ: Reuters-ը հստակեցրել էր, որ ականատեսները Գուայդոյին տեել են երկրի ռազմաբազաներից մեկի մոտ:
A este intento se agregó la ultraderecha golpista y asesina, que anunció su agenda violenta desde hace meses.Llamamos al pueblo a mantenerse en alerta máxima para,junto a la gloriosa Fuerza Armada Nacional Bolivariana,derrotar el intento de golpe y preservar La Paz.Venceremos 2/2
— Jorge Rodríguez (@jorgerpsuv) April 30, 2019




























