Ապրիլի 30-ին Երուսաղեմի Հայ Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը հանդիպում է ունեցել Իսրայելի նախագահ Ռովեն Ռիվլինի հետ: Այս մասին տեղեկացնում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության մամլո ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հորդանան գետի հայապատկան կալվածքի հարցը եւ այլ թեմաներ:




























