Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 2-ին, ժամը 12:08-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Գոռավան գյուղի Արամ Մանուկյան փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Հ.Խ.) բակում սեփականատերը 1994 թ.-ին հակատանկային ական է թաղել. հայտնաբերման եւ վնասազերծման համար անհրաժեշտ է սակրավորների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:

Սակրավորները հայտնաբերել են 60 մմ տրամաչափի ականանետի չպայթած արկ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը եւ իրականացրել հերթապահություն մինչ ժամը 20:00-ն:

ՀՀ ՊՆ N զորամասի ինժիներասակրավորական վաշտի հրամանատարը վնասազերծել է արկը: