Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 2-ին, ժամը 07.25-ին, Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցից բերման է ենթարկվել 51-ամյա Մարտուն Մ.-ն:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2017թ. օգոստոսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:



























