Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս մայիսի 2-ին, ժամը 09.30-ին, Միկոյան փողոցից, կողոպուտ կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Լիպարիտ Հ.-ն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության պաշտոնական կայքից։

Նույն օրը, ժամը 11.45-ին, 45-ամյա տղամարդուց ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ ապրիլի 28-ին, ժամը 04.30-ին, Աբովյան քաղաքի ՃՈ հենակետ չհասած՝ Լիպարիտ Հ.-ն բացահայտ հափշտակել է իր 200.000 դրամ արժողության «Ֆրանկ Մյուլեր» տեսակի ձեռքի ժամացույցը, 18.000 դրամ արժողության պայուսակը, որի մեջ եղել է 32.000 դրամ, «Այֆոն 4 Էս» բջջային հեռախոսը, «Արմանի» տեսակի օծանելիք, արևային ակնոց և սոցիալական քարտը՝ պատճառելով 360.000 դրամի վնաս: