«Հրապարակ» թերթը հայտնում է, որ հայերի հետ կապված հերթական սկանդալային դեպքն է տեղի ունեցել Ֆրանսիայում: Ֆրանսիական Նիցցա քաղաքում ձերբակալվել է 7 հոգուց բաղկացած մաֆիոզ հանցախումբ, որի կազմում կան հայեր։ Ընդ որում՝ ինչպես գրում է ֆրանսիական «Նիս–Մատեն» («Նիցցայի առավոտ») հայտնի թերթը, հանցախմբի մեջ է է Ֆրանսիայի Նիցցա քաղաքի հայկական համայնքում հեղինակություն ունեցող մի անձնավորություն։ Ֆրանիսայի ոստիկանությունը դեռ անուններ չի հրապարակել, սակայն առաջիկայում պատրաստվում է անել դա։ Հանցախումբը, ըստ ֆրանսիական ոստիկանության, զբաղվել է թղթադրամներ կեղծելով։ Կեղծել է 10, 20 եւ 50 եվրո դրամներ եւ հասցրել է իրացնել ավելի քան 100 հազար եվրո կեղծ թղթադրամ։