Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ԱՄՆ-ի քաղաքացուն Վիտերբո քաղաքում վաճառողին դաժանաբար սպանելու կասկածանքով, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին:

Կանզասի 22-ամյա բնակիչ Մայքլ Էրոն Փանգը մեղադրվում է 74-ամյա վաճառող Նորվեո Ֆեդելիին մինչեւ մահ ծեծելու մեջ, երբ երիտասարդ տղամարդը չեր կարողացել վճարել խանութում գնված հագուստի համար, հայտնել է իտալական ոստիկանության գնդապետ Գիլելմո Տրոմբետան:

Նրա խոսքով՝ Փանգը ժամանել էր Իտալիա փետրվարի կեսերին եւ վարձակալել սենյակ Կապոդիմոնտեում:

Երիտասարդ տղամարդը հարգալից վերաբերմունք էր ցուցաբերում շրջապատողների նկատմամբ, եւ օգտվում հեռախոսային բառարանից տեղաբնակների հետ իտալերենով շփվելու համար:

Քննիչները պատմել էն, որ Փանգը գնել էր խանութում 600 եվրո արժողությամբ հագուստ՝ օգտագործելով կրեդիտ քարտ:

Սակայն վճարումն արգելափակվել էր, երիտասարդ տղամարդը վերադարձել էր խանութ, նրա եւ խանութի վաճառողի միջեւ վեճ էր ծագել, որի հետեւանքով Ֆեդելին սպանվել էր երկաթե աթոռի միջոցով: Փանգին տեսանկարահանել էին խանութի տեսախցիկները:

Նա ծնվել է 1997 թվականին Հարավային Կորեայում: